Ականջի Միկրովիրաբուժության կենտրոնը դոցենտ Գ.Ա. Միրաքյանի ղեկավարությամբ գործել է 30 տարի Արմենիա ՀԲԿ-ում: 20․03․19-ից իր գործունեությունը ծավալում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում՝ որպես ՔԿԱ վիրաբուժության կլինիկա: Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ՔԿԱ վիրաբուժության կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ-ի բազա, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում ամբիոնի (դոցենտ, դասախոս, ասիստենտ) աշխատակիցները: Կլինիկական օրդինատորները, ուսանողները անցկացնում են ուսումնական և պրակտիկ գործունեություն:
Կլինիկայի ծառայություններն են՝
• Օտովիրաբուժություն (թմբկաթաղանթի վերականգնում, լսողական շղթայի վերականգնում, ականջի արմատական վիրահատություն, ատիկոանտրոտոմիա)
• Սուրդոլոգիա (աուդիոմետրիա, տիմպանոմետրիա, լսողության պրոթեզավորում)
• Ֆոնիատրիկ ծառայություն (ֆիբրոսկոպիա, լարինգոսկոպիա)
• Քթի և ականջի էսթետիկ վիրաբուժություն
• Քիթ-ըմպան տիպային վիրահատություններ (տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա)
ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ
Ղեկավար՝ Գարեգին Ա. Միրաքյան, բ․գ․թ․, դոցենտ
.png)